ЗДРАВСТВУЙТЕ, ДОРОГИЕ АРАГВИНЦЫ И ГОСТИ НАШЕГО САЙТА !

АвторСообщение
admin




Сообщение: 45
Зарегистрирован: 23.12.07
Откуда: Россия, Москва
Репутация: 0
ссылка на сообщение  Отправлено: 27.12.07 00:00. Заголовок: Արակովա գյուղի Սուրբ Գևո


Սամցխե-Ջավախքի հայկական տարածաշրջանի Ախալքալաքի շրջանի Արակովա գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին այսուհետ կսպասավորի նորանշանակ քահանան: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի բարձր տնօրինությամբ գյուղում հոգևոր հովիվ է նշանակվել Տեր Թադեոս քահանա Մկրտչյանը: Սեպտեմբերի 1-ին Սուրբ Գևորգ եկեղեցում Տեր Թադեոս քահանա Մկրտչյանի և Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Սամվել Թորոսյանի օրհնությամբ և Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու երգչախմբի մասնակցությամբ տեղի ունեցավ Սուրբ և Անմահ պատարագ: Պատարագի ավարտին իրենց շնորհավորական խոսքերն ուղղեցին ջավախքցիներին և մասնավորաբար` Արակովա գյուղի բնակիչներին, Սամցխե-Ջավախքի Ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգեն Սալբիյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Արակովա գյուղի ծնունդ, Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը: Այդ մասին հայտնում է Ջավախք-ինֆո գործակալությունը.

Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի խոսքերով, այսօր ջավախքցիների համար տոնական օր է, - «Տասնամյակներ շարունակ բախտի քմահաճույքին մատնված եկեղեցիներում, շնորհիվ մեր ժողովրդի ազգանվեր զավակների, վերանորոգչական աշխատանքներ են տարվում: Բայց մի ուրիշ ուրախություն է, երբ եկեղեցին ունենում է իր քահանան, իր հոգևորականը»: Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հույս հայտնեց, որ Տեր Թադեոսի ներկայությունը կբերի հոգևոր փոփոխության, - «Կվերականգնվի մեր քրիստոնեական-եկեղեցական ավանդակարգը, ծիսակարգը: Տեր հոր ներկայությունը մարդկային, հոգևոր, բարոյական մի նոր ներշնչանք կտա մեր ժողովրդին, որ տասնամյակներ սպասել են իրենց եկեղեցու դուռ-բացմանը և հոգևոր հովվի ծառայությանը: Իսկ հոգևոր հովիվները հետայսու կունենան իրենց հոգևոր աջակիցները»:

Պատարագի ընթացքում մասնակիցները, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Սամցխե-Ջավախքի Ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգեն Սալբիյանի ձեռամբ օրհնություն ստացան, իսկ Տեր Թադեոս քահանա Մկրտչյանի ձեռամբ` Ս. Հաղորդություն:

Հովհաննես Հունանյանն իր շնորհակալական խոսքն ուղղելով Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին և Հայր Բաբգէն Սալբիյանին, և ողջունելով նորանշանակ քահանային, բարեհաճ վերաբերմունք ունենալու խնդրանքով` դիմեց համագյուղացիներին, - «Հարկ է, որ մենք բոլորս սիրով շրջապատենք մեր նորանշանակ քահանային, ամեն անգամ տաճար մտնելուց կիսեք նրա հետ ձեր խոհերը, ձեր զգացումները, և իրենից ճառագայթված դուրս գաք սիրով լցված»:

Տեր Թադեոս քահանա Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ ջավախքցիներին կծառայի անձնազոհ կերպով և ամենօր բոլորի տներում «անկոչ հյուր» կլինի, - «Ինձ համար կարևորն այն է, որ իմ հայրենակիցներին պետք է սպասավորեմ` որտեղ էլ որ բնակվելիս լինեն»:

Ինչպես նշեց գյուղի բնակիչ 70-ամյա Անիչկա Սողոմոնյանը, Ս. Գևորգ եկեղեցին չի գործել 1910 թվականներից հետո, - «Սովետական տարիներին եկեղեցին վերածվել էր կոլտնտեսության պահեստի` գարի, ցորեն էին լցնում գյուղացիները»:

Նշենք, որ 1830-ական թվականների կառույց Ս. Գևորգ եկեղեցին սկսվեց վերանորոգվել 2004 թվականից, իսկ 2005 թվականի ավարտին արդեն պատրաստ էր օծման: 2006 թվականի հոկտեմբերի 28-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանյի օրհնությամբ, Ջավախքի և Աջարիայի առաջնորդական փոխանորդներ Հայր Բաբգեն Սալբիյանի և Հայր Կիրակոսի մասնակցությամբ կատարվում է վերանորոգված Ս. Գևորգ եկեղեցու օծումը: Եկեղեցին վերանորոգվել է Արակովա գյուղի ծնունդ, Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանի նախաձեռնությամբ: Ինչպես հայտնեց Հունանյանը, եկեղեցու վերանորոգման համար ծախսվել է մոտ 100 հազար USD գումար, իսկ շինարարական աշխատանքներին իրենց մասնակցությունն են բերել նաև համագյուղացիները:


Солнце будет светить только тому, кто действительно хочет этого... Спасибо: 0 
Профиль Цитата Ответить
Новых ответов нет


Ответ:
1 2 3 4 5 6 7 8 9
большой шрифт малый шрифт надстрочный подстрочный заголовок большой заголовок видео с youtube.com картинка из интернета картинка с компьютера ссылка файл с компьютера русская клавиатура транслитератор  цитата  кавычки моноширинный шрифт моноширинный шрифт горизонтальная линия отступ точка LI бегущая строка оффтопик свернутый текст

показывать это сообщение только модераторам
не делать ссылки активными
Имя, пароль:      зарегистрироваться    
Тему читают:
- участник сейчас на форуме
- участник вне форума
Все даты в формате GMT  3 час. Хитов сегодня: 2
Права: смайлы да, картинки да, шрифты да, голосования нет
аватары да, автозамена ссылок вкл, премодерация откл, правка нет